ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Բաքուն իր ուժերով կարող է ապահովել անվտանգությունը Ղարաբաղում22 ապրիլի 2024 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, անդրադառնալով ԼՂ–ից ռուս խաղաղապահներին ժամկետից շուտ դուրս բերելու որոշմանը, հայտարարել է, որ Բաքուն սեփական ուժերով կարող է ապահովել անվտանգությունը Ղարաբաղում: Նա հավելել է, որ կայունությունը տարածաշրջանում առավելապես կախված է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների ներկայությանը Լեռնային Ղարաբաղում, այժմ դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որը սեփական ուժերն ունի անվտանգության ապահովման համար, և, ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանի կարգով չի լուծվում։ Կարծում եմ, կայունությունը տարածաշրջանում մեծապես կախված է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից»,–ասել է նա։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքից, որտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանությունը։ Ավելի ուշ լուրը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ–ից։ Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։ Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |