Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում

Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում։ Նա այդ մասին ասել է Մոսկվայում, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Բայկալ-ամուրյան մայրուղու վետերան շինարարների հետ հանդիպմանը։

«Ինչ վերաբերում է Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքին, այսօր մենք Վլադիմիր Պուտինի հետ միասին մեկ անգամ ևս քննարկեցինք այդ հարցը։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել կառավարության անդամներին։ Վստահ եմ, մոտ ապագայում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն և մենք կսկսենք իրականացնել ևս մեկ մեծ նախագիծ»,-ասել է Ալիևը, հայտնում է Haqqin.az-ը։

Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանն Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ։

«Սակայն բեռնափոխադրողների կարիքները մեզ թելադրում են այս ճանապարհի նոր հատվածների կառուցման անհրաժեշտությունը, որպեսզի կարողանանք ավելացնել բեռնափոխադրումները դրա երկայնքով և դրանով ապահովենք եզակի տրանսպորտային ուղին Հյուսիսից դեպի Հնդկական օվկիանոս»,- նշել է Ալիևը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---