Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ

Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ

PanARMENIAN.Net - Ապրիլի 25–ին Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ քաղաքացիական հասարակության հետապնդումների համար։ Կողմ է քվեարկել 474 պատգամվոր, դեմ՝ 4–ը, ձեռնպահ է մնացել 51–ը։

Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, գրում է Turan.az-ը։

Բանաձևում ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ։

Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևին և այլ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԵՄ և այլ երկրների քաղաքացիների։

Կոչ է արվում նաև հանել բոլոր մեղադրանքները Գուբադ Իբադօղլուից և բուժօգնություն ցուցաբերել նրան՝ նրա կալանքը ապրիլի 22–ին փոխարինվել է տնային կալանքով։

Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ Դինա Տիտուսի գլխավորությամբ նախատեսում են առաջին անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել։ Օրինագծում անդրադարձ կա արցախյան պատերազմին, խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին, ինչը «հարցականի տակ է դնում Ադրբեջանի կառավարության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և արդար ու կայուն խաղաղաության շուրջ բանակցելու կարողությունը»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---