«Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ EXPO 2009» երկրորդ ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում մայիսի 16-18-ը

PanARMENIAN.Net - Մայիսի 16-18-ը «Մոսկվայի» տուն մշակութագործարարային կենտրոնում տեղի կունենա «Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ EXPO 2009» երկրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:



«Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ EXPO 2009» ցուցահանդեսի հիմնական նպատակներն են. վաճառահանման նոր շուկաների որոնումը, Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան նեդրումները, Հայաստանի տնտեսական հնարավորությունների ցուցադրումը, նոր գործընկերների որոնումը: Ցուցահանդեսին կմասնակցեն հայկական եւ միջազգային ֆինանսավարկային եւ ապահովագրական ընկերություններ, կոնսալտինգային եւ ներդրումային կազմակերպություններ եւ այլն:



Ցուցահանդեսիում ներկայացվելու են 15 թեմատիկ բաժիններ, որոնց շարքում` Բանկային գործ, Հիփոթեկային վարկավորում, Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում, Լիզինգային ֆինանսավորում, Ֆակտորինգ, Ֆինանսական կոնսալտինգ, Ներդրումների կառավարում, Բանկային եւ գրասենյակային սարքավորումներ,Ապահովագրում, Անշարժ գույքի, ռիելթորական եւ գնահատման ծառայություններ, Աուդիտորական եւ իրավաբանական ծառայություններ, Ֆինանսական գործառույթների եւ հաշվապահական հաշվառման ոլորտում ծրագրային ապահովում:



«Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ EXPO 2009» ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Բանկերի միության, Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների եւ Զարգացման հայկական գործակալության պաշտոնական աջակցությամբ:





Ցուցահանդեսի կազմակերպիչն է LOGOS EXPO Center -ը:





LOGOS EXPO Center - ը առաջին ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից - առաջատարն է համարվում բազմաճյուղային, արդյունաբերական, տեղական - միջազգային ցուցահանդեսների - կոնգրեսների կազմակերպման գործում: LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունն իրականացնում է ժամանակակից մարկետինգային ռազմավարություն` օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային գործունեության փորձը - նվաճումները: Գործունեության բոլոր տարիների ընթացքում LOGOS EXPO Center - ը կազմակերպել է ավելի քան 90 մասնագիտացված - միջազգային ցուցահանդեսներ Հայաստանում, որոնք ներառել են տնտեսության տարբեր ոլորտները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---