ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել![]() 6 մայիսի 2024 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին տիկնոջ հետ Շուշի է այցելել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։ Շուշիում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նշանակած հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հետ, գրում է Haqqin.az-ը։ Նշվում է, որ դեսպանը ցանկացել է ավելին իմանալ «քաղաքի վերականգնման ջանքերի և տեղահանվածների վերադարձի մասին», քննարկել է «կանաչ էներգետիկան և ԱՄՆ աջակցությունը տեղահանվածներին և ականազերծման նախաձեռնություններին»։ Սա ԱՄՆ դեսպանի առաջին այցն է օկուպացված Շուշի։ Մի քանի օր առաջ դեսպանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու չի այցելում Շուշի, մինչդեռ լինում է տարբեր շրջաններում, ասել է, որ դեռևս պատրաստ չէ դրան։ «Այստեղ քաղաքական պատճառներ չկան; Ես կայցելեմ, երբ պատրաստ լինեմ։ Դեռևս պատրաստ չեմ»,––ասել էր նա մայիսի 3–ին։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր նաև, որ Ադրբեջանը 2023–ի նոյեմբերից սաստկացրել է անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության ճնշումները, ինչը շատ մտահոգիչ է և «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |