Հենրիկ Իգիթյանի վախճանի հետ կապված` ստեղծվել է կառավարական հանձնաժողով

PanARMENIAN.Net - Արվեստի վաստակավոր գործիչ, հայ անվանի արվեստաբան եւ հասարակական գործիչ Հենրիկ Իգիթյանի վախճանի հետ կապված Հայաստանի նախագահի հրահանգով ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը գլխավորում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությւոնը:



Հայ արվեստաբան եւ Հայաստանի Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանը մահացել է մայիսի 11-ին կյանքի 77-րդ տարում:



Հենրիկ Սուրենի Իգիթյանը մարդ էր, որը խորհրդային ռեակցիայի տարիներին փրկել է գեղանկարչությունը եւ օգնել գոյատեւել երիտասարդ տաղանդներին: Շնորհիվ նրա համառության` 1972-ին Երեւանում բացվեց ժամանակակից գեղանկարչության թանգարան, երբ Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում 20-30-ականների ավանգարդը պահեստներում էին կոծկում:



Երեւանի օտար լեզուների ինստիտուտի (1951-1956), այնուհետեւ Լենինգրադի ճարտարապետության եւ քանդակագործության ինստիտուտի (1958-1963) սանն աշխատել ու ղեկավարել է Հայաստանի Ազգային պատկերասրահը, Հայկական ԽՍՀ Բարձրագույն խորհրդի եւ ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի (1989-1991) պատգամավոր էր: Մինչեւ վերջին օրերը Հենրիկ Իգիթյանը ղեկավարել է իր կողմից հիմնադրած Հայաստանի Ժամանակակից կերպարվեստի թանգարանը եւ Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---