Էրդողանի կուսակցությունը հաջողության չի հասել Հայաստանի հետ բանակցություններում

PanARMENIAN.Net - Չնայած Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցում կառավարող Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության առաջընթացին, չստացվեց հաջողության հասնել Հայաստանի եւ Կիպրոսի հետ բանակցություններում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերով կոմիտեի փոխնախագահ, AKP անդամ Սուաթ Քընըքլիօղլուն: «Մենք այժմ այն մակարդակում չենք, որում մենք կցանկանայինք լինել Հայաստանի եւ Կիպրոսի հետ բանակցային գործընթացներում»,- ընդգծել է թուրք խորհրդարանականը` ավելացնելով, որ կիպրոսյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը կղզում խաղաղության հասնելու վերջին շանսն է, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---