Երեւանում տեղի կունենա աշխարհահռչակ գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերի համերգը

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է համերգ` մասնակցությամբ աշխարհահռչակ գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերի:



Կհնչեն Բրամսի Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 եւ Դվորժակի Սիմֆոնիա թիվ 8 ստեղծագործությունները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգաշրջանի հովանավոր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (AGBU):
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---