Թուրքիայի վարչապետը երեքշաբթի օրը կմեկնի Բաքու

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը սկսում է իր երկօրյա այցն Ադրբեջան: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ ելույթներ Միլլի Մեջլիսում:



Ինչպես հաղորդում է Թուրքիայի վարչապետի մամլո ծառայությունը, այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, տրանսպորտի նախարար Բինալի Իլդրիմը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Իլդիզը եւ մշակույթի նախարար Էրթօղլու Գյունայը: Բաքվում բանակցություններից հետո Էրողանը մայիսի 13-ին մեկնի Լեհաստան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---