ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են17 մայիսի 2024 - 16:53 AMT PanARMENIAN.Net - «Էվրիկա» առևտրային կենտրոններում` տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Նա նշել է, որ խուզարկություններն իրականացվում են ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Աբրահամյանը նաև ասել է, որ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում նախաքննության շահերից ելնելով։ Պետական եկամուտների կոմիտեն իր հերթին հայտնել է, որ ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614 դեպք և մոտ 251 մլն դրամի չափով տուգանք։ Կոմիտեի հրապարակած ցուցակի համաձայն, 10 մլն դրամով տուգանվել է «Էվրիկա» մթերային խանութը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |