Հայ սուսերամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել Քութաիսում կայացած մրցաշարում12 մայիսի 2009 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Քութաիսում (Վրաստան) մայիսի 9-10-ին տեղի ունեցած միջազգային մրցաշարում երկու բրոնզե մեդալ է նվաճել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, այդ մրցաշարին հավաքականը մասնակցել է իր երկրորդ կազմով, քանի որ առաջին կազմը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հուլիսի 13-19-ին Պլովդիվում (Բուլղարիա):Հայաստանի հավաքականը մրցաշարում, մարզիչներ Անդրանիկ Արազյանի եւ Մարիետա Կարագյանի ղեկավարությամբ, ներկայացրել է 10 սուսերամարտիկ, այդ թվում երեք աղջիկ: Բրոնզե մրցանակի արժանացել են ճկասուսերով մրցող սուսերամարտիկներ Վարդան Գրիգորյանը եւ Հասմիկ Աղաբաբյանը: Վերջնականապես հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար կկազմավորվի Հայաստանի առաջնության ավարտից հետո, որը տեղի կունենա մայիսի 14-16-ը Բյուրեղավանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |