Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ

Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ

PanARMENIAN.Net - Մոլդովան ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ դա առաջին երկիրն է, որի հետ նման պայմանագիր է կնքվում։ Այդ մասին նա ասել է ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մոլդովան առաջին երկիրն է, որի հետ ԵՄ–ն անվտանգության և պաշտպանության մասին համաձայնագիր է ստորագրել։ Այս գործընկերությունը կուժեղացնի երկրի կայունությունը, թույլ կտա անվտանգային մարտահրավերների դեմ համատեղ մոտեցումներ մշակել, ավելի արդյունավետ կդարձնի մեր փոխգործակցությունը և թույլ կտա բացահայտել գործակցության նոր ասպարեզներ», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---