Լուկաշենկոն՝ Պուտինին․ Շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ տարածաշրջանի, Կովկասի մասով՝ Բաքվում քննարկել ենք![]() 24 մայիսի 2024 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկ ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ առաջին հերթին քննարկվելու են անվտանգությանն առնչվող հարցեր։ Նա նաև ասել է, որ շատ հետաքրքիր առաջարկներ ունի ռեգիոնի, Կովկասի մասով՝ «Ադրբեջանում քննարկել են», հայտնում է «Բելտա» գործակալությունը։ Հաշվի առնելով Պուտինի վերջին այցը Չինաստան՝ Լուկաշենկոն հայտարարել է հարաբերությունները նաև Չինաստանի հետ փոխգործակցության համատեքստում քննարկելու մտադրության մասին։ «Կարծում եմ, Ծինփինը (Չինաստանի նախագահ, խմբ.) ուրախ կլինի, որ քննարկում ենք այդ հարցերը։ Ես շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ մեր տարածաշրջանի, և ավելի հեռուն, Կովկասի մասով՝ մենք դա շատ լուրջ քննարկել ենք Ադրբեջան իմ այցի ժամանակ»,–ասել է Բելառուսի նախագահը։ Նա, սակայն, մանրամասներ չի հայտնել։ Պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |