Ադրբեջանը 11%–ով կավելացնի ռազմական և անվտանգային ծախսերը![]() 25 մայիսի 2024 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը 11%–ով կավելացնի ռազմական և անվտանգային ոլորտի ծախսերը։ Այդ է վկայում այդ երկրի ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «2024թ․բյուջեում փոփոխությունների մասին» օրինագիծը։ Ըստ փաստաթղթի, վերոնշյալ ոլորտների ծախսերը 6 մլրդ 421 մլն մանաթից կհասնեն 7 մլրդ 126․3 մլն մանաթի՝ ավելանալով ավելի քան 705 մլն մանաթով (մոտ 415 մլն դոլարով), հայտնում է Haqqin.az-ը։ Անընդհատ ռազմական բյուջեն ավելացնող և սպառազինության գնումների ծավալը մեծացնող Ադրբեջանը քարոզչական մեծ բացասական ալիք է բարձրացնում, երբ Հայաստանը ռազմական որև է գնում է կատարում տարբեր երկրներից, մեղադրում է Ֆրանսիային և Հնդկաստանին Հայաստանին զինելու մեջ։ Մինչդեռ Ադրբեջանը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում, հաճախ Թուրքիայի, նաև Պակիստանի հետ։ Մայիսի 24–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում 3 նոր ռազմական քոլեջ կբացվի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |