Հյաստանում ավարտվել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ - փառատոնը` նվիրված Կոմիտասի 140-ամյակին

PanARMENIAN.Net - Մայիսի 6-11-ը Գյումրիում կայացել է երիտասարդ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Ի տարբերություն առաջին փառատոնի` երկրորդը ստացավ միջազգային կարգավիճակ, եւ մասնակցության համար Գյումրի էին ժամանել երաժիշտներ Ռուսաստանից, Թուրքմենստանից, Իրանից, Ղազախստանից, Լատվիայից, Լիտվայից, Շվեյցարիայից, Վրաստանից եւ Հայաստանի ու ԼՂ տարբեր շրջաններից:



Շաբաթվա ընթացքում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի գրեթե բոլոր համերգասրահներում ելույթ ունեցան 740 երաժիշտներ: 10 երկրների երիտասարդ երաժիշտներ ներկայացրեցին իրենց վարպետությունը եւ դաշնամուր, լարային ու փողային գործիքներ նվագելու տաղանդը դասական եւ ժողովրդական վոկալ ժանրում:



«Փառատոնային օրերի ընթացքում Գյումրիի բեմերում ելույթ ունեցած երաժիշտները, իմ կարծիքով, կատարողական արվեստի վաղվա օրվա ներկայացուցիչներն են»,- փառատոնի բացման արարողության իր ողջույնի խոսքում ասեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը:



Մայիսի 12-ին կայացած գալա-համերգին հայտնի դարձան հաղթողների անունները, որոնց շարքում Գրան-պրի շահեցին Մարիկա Գելաշվիլին (դաշնամուր), Թեոնա Կազիշվիլին (լարային գործիքներ), Մանե Հարությունյանը (հոբոյ), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Տիգրան Մելիքյանը (դասական վոկալ) եւ Անժելա Միրաքյանը (ժողովրդական երգ):



Երիտասարդ կատարողների «Վերածնունդ» երկրորդ մրցույթ-փառատոնը նվիրված էր Կոմիտասի 140-ամյակին, եւ տեղի էր ունենում Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---