Իրանը շահագրգռված է հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում12 մայիսի 2009 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբին: Ողջունելով խմբի անդամներին` Արման Կիրակոսյանը նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Նախարարի տեղակալը դրական գնահատեց ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Իրան եւ ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը` նշելով, որ խմբերի փոխայցելությունները աշխուժություն եւ նոր լիցք են հաղորդում միջխորհրդարանական կապերին:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` խմբի ղեկավար Արսալան Ֆաթհիփուրն ընդգծեց, որ Իրանը շահագրգիռ է հարեւան եւ բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ այցի նպատակն է խթանել մի շարք բնագավառներում երկկողմ համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրներին: Պատգամավորական խմբի կազմում էին նաեւ Մեջլիսի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանն ու Գեւորգ Վարդանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |