Մայիսի 14-15-ին Երեւանում տեղի կունենա Կովկասի անվտանգությանը նվիրված միջազգային խորհրդաժողով13 մայիսի 2009 - 14:17 AMT PanARMENIAN.Net - «Անվտանգությունն ու համագործակցությունը Կովկասում» միջազգային խորհրդաժողովի աշխատանքին, որը կանցնի Երեւանում մայիսի 14-15-ին, կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել միջազգային համագործակցության, տարածաշրջանում անվտանգության ու ճգնաժամային իրավիճակների ապահովման լայն շրջանակ: Մասնավորապես, խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությանն, միջազգային ահաբեկչությանը հակազադելու ոլորտում տարածաշրջանային զարգացմանն, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառությանն, տարածաշրջանային տեղեկատվական անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: «Վստահ եմ, որ Կովկասում անվտանգության ու մարտահրավերների հակազդեցության խնդիրների լայն շրջանակի բացահայտ քննարկումը օգտակար կլինի ինչպես տարածաշրջանի, հատկապես նրա հարավային մասի, երկրների, այնպես էլ բոլոր նրանց համար, ով խաղաղություն եւ բարգավաճում է ցանկանում»,-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանում դինամիկ փոփոխությունների պայմաններում, այդ թվում սահմանների հնարավոր բացման դեպքում, սերտ համակարգումը գլոբալ, տարածաշրջանային եւ այլ կազմակերպությունների միջեւ անհրաժեշտ է: «ՀԱՊԿ-ն պատրաստ է նման համագործակցության»,-ասել է Բորդյուժան, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |