Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության` ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին։ Այդ մասին հայտել է Իրանի նախարարների կաբինետի խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին։

«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրին», - ասել է Ջահրոմին կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ հավելելով, որ համաձայնագրի նպատակներից է ազատ տնտեսական և առևտրային փոխգործակցությունը, հայտնում է Արմենպրեսը Fars-ի վրա հղումով։

Նրա փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներկայացվել է Իրանի Մեջլիսին։

Հաղորդվում է, որ համաձայնագիրը պետք է ընդունվի խորհրդարանի կողմից, այնուհետև հաստատվի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից, որը վերլուծում է պատգամավորների կողմից ընդունված օրենքների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---