Բորել․ ԵՄ դռները կփակվեն, եթե Վրաստանի կառավարությունը շարունակի իր գործողությունները

Բորել․ ԵՄ դռները կփակվեն, եթե Վրաստանի կառավարությունը շարունակի իր գործողությունները

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ դռները կփակվեն Վրաստանի համար, եթե այդ երկրի կառավարությունը շարունակի իր գործողությունները։

«ԵՄ դռները հիմա բաց են Վրաստանի առաջ: Բայց, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ հիմա է անում, դրանք կփակվեն»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ Վրաստանի ժողովուրդը ստիպված կլինի վճարել իր կառավարության գործողությունների համար:

Բորելն ասել է, որ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը և դրանից բխող ԵՄ հնարավոր քայլերը:

«Ավելի ուշ կտեղեկացնեմ քննարկման արդյունքների մասին»,- ավելացրել է Բորելը:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը՝ խիստ քննադատության արժանանալով երկրի ներսում, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ կողմից։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---