ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք![]() 24 հունիսի 2024 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ծանոթանալու տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին։ Այդ մասին նշված է Նինա Խաչիկյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառումներում, հայտնում է Արմենպրեսը։ «Նախքան տուն վերադառնալը՝ ես հանգստյան օրերն անցկացրի Սյունիքում՝ հարավային Հայաստանում: Այն, իսկապես, անհավանական վայր է. պատմությունը, մշակույթը, հրաշալի մարդիկ և հրաշալի բնական գեղեցկությունը հիացրել են ինձ։ Զարմանալի է Սյունիքի բնական գեղեցկությունը, իսկ շուրջբոլորը հնագույն պատմություն է։ Հայերն այստեղ ապրել են հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ»,- նշել է Խաչիկյանն իր գրառման մեջ։ Նա հավելել է, որ ինչպես Հայաստանում ամենուր, այնպես էլ Սյունիքում կան գեղեցիկ հին եկեղեցիներ, քանի որ Հայաստանն առաջին պետությունն է, որն ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին: «Որոշ շինություններ, որոնք մենք տեսանք, թվագրվում են մեր թվարկության 400-ական թվականներին»,- նշված է գրառման մեջ: Հունիսի 17-ին Երևանում անցկացվել է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ–ամերիկյան համաժողովը, որին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, միավորել էր ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |