ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել25 հունիսի 2024 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ARARAT թանգարանում բացվել է «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը հուլիսի 7-ին մեկնարկող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։ Ցուցադրությամբ ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրանի» հետ 2024-ի գործակցությունը, որի շրջանակում կինոփառատոնն այս տարի բացման արարողության ընթացքում ավանդական կարմիր գորգ չի ունենալու։ Փառատոնի ստեղծագործական թիմից ասում են՝ փառատոնի արարողակարգային հայեցակարգի այս կարևոր մասնիկն այսուհետ լրացուցիչ իմաստ կստանա։ Այսպես, 21-րդ «Ոսկե ծիրանի» համար AHA collective-ն արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ միասին ժամանակակից «կարմիր գորգի» հավաքածու է թողարկել։ Կին գորգագործների ձեռքով պատրաստված 7 եզակի կարպետ, որոնք ընդգրծված են Նայիրի Խաչատուրեանի կողմից համադրված «Տեղորոշում» («Point of Reference») կարմիր գորգի հավաքածուում, հուլիսի 7-ին կազդարարեն և կձևավորեն տեղական և միջազգային կինոփառատոնային դաշտում նոր մշակույթ։
Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանի խոսքով՝ կարմիր գորգը փառատոների անբաժան մասն է և կարևոր ծիսակարգ, որից հրաժարվելը նոր ավանդույթներ կձևավորի։ «Ոսկե ծիրանը» որևէ դեպքում չի հրաժարվի այդ ավանդույթից, հակառակը՝ հրաժարվելով հնից՝ ներդնում է նորը։ Այդ գորգի վրայով հարյուրավոր մարդիկ են անցնում, կինոաշխարհի հայտնի դեմքեր, և այն կարող է հիանալի միջոց դառնալ լրացուցիչ խոսք փոխանցելու համար»,- ասել է նա։ Նրա համոզմամբ, կարմիր գորգը փառատոնի խորհրդանիշերից մեկն է, և վերափոխել փառատոնի այս դրվագը որքան համարձակ է, նույնքան՝ իմաստալից։ «Այս գաղափարը նաև գեղեցիկ հանգավորվում է «Ոսկե ծիրանի» 20-ամյա գործընկներ ARARAT-ի հետ, քանի որ թե կոնյակագործության, թե գորգագործության հիմքում վարպետությունն է», - նշել է Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ գորգագործությունը հայկական ավանդական վարպետության ամենահին ու լավագույն դրսևորումներից է:
Իր հերթին, «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը պատմել է՝ կարմիր գորգից հրարվելը բավականին դժվար որոշում է եղել։ «Ավանդույթը կոտրելը, իհարկե, դժվար է, այն էլ աշխարհի բոլոր կինոփառատոներից ավելի հին պատմություն ունեցող։ Բայց, մյուս կողմից՝ մարտահրավեր է փորձել ձևավորել նոր ավանդույթ, որի համար որոշ նախադրյալներ կան։ Համոզված ենք՝ աշխարհում սիմվոլների հանդեպ մոտեցումները փոխվում են։ Բոլոր շքեղությունները, որոնք ասոցացվում են էլիտայի, պաթոսի հետ, վերաիմաստավորվում են, վերաձևակերպվում են։ Այդ առումով «Ոսկե ծիրան» փառատոնը, որն իր 21 տարվա պատմության ընթացքում ավելի շատ կենտրոնացել է արվեստի վրա, քան շքեղության, գնաց նման քայլի»,- նշել է նա՝ մանրամասնելով, որ գորգը մնում է, բայց կարող է լինել շատ տարբեր, որպես արվեստի գործ՝ ամեն տարի անկրկնելի ու նոր, ինչպես փառատոնի պաստառը կամ մասնակից ֆիլմը:
Փառատոնի այս շրջադարձային փոփոխությանն ընդառաջ, ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և AHA Collective-ի հետ համատեղ կազմակերպել է Դավիթ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների՝ «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուի ցուցադրությունը: Այն արվեստագետի դիզայնի հիման վրա Սյունիքի Վերիշեն և Տեղ գյուղերում գործել են կին գորգագործները։ «Համարձակ Խնձորեսկը», որի համադրողը Նայիրի Խաչատուրեանն է, պատմում է գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական և բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնահատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են արվեստագետի ընտանիքի ծննդավայրի` Հին Խնձորեսկի ժայռափոր միջավայրում։ «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուում 9 նմուշ կա, որոնցից 5-ը ցուցադրվում է ARARAT թանգարանում։ Նայիրի Խաչատուրեանի խոսքով՝ Քոչունցը ստեղծել է նոր նշանային համակարգ:
«Արվեստագետը Հին Խնձորեսկի քարանձային մշակույթն է դարձրել նախշ, և այսօր կարողանում ենք հայ մշակույթի ամենակարևոր, ավանդույթներով հարուստ, դեռևս միջնադարից ամբողջ աշխարհում հայտնի ու գնահատված ճյուղը՝ գորգագործությունը, զարգացնել նոր բովանդակությամբ»,- ասել է նա։ Իր հերթին, Քոչունցն ընդգծել է՝ գորգերի, կարպետների էսքիզները ստեղծվել են 2020-ին՝ կորոնավիրուսի ընթացքում, երբ խնդիր կար վերաիմաստավորելու կենսական միջավայրի հետ հարաբերությունները։ Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է։ Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ |