Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա Էրդողանի և Ալիևի հետ![]() 3 հուլիսի 2024 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում, որտեղ մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, կունենա նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը նախատեսված է հուլիսի 3–ին և բավականին տևական կլինի, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Երկկողմ հանդիպումն առնվազն 1 ժամ կտևի։ Անշուշտ, կքննարկվեն բոլոր այն հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Առաջին հերթին դա վերաբերում է երկկողմ հարաբերություններին։ Սակայն, իհարկե, հազիվ թե նախագահները զերծ մնան առանց սիրիական, ուկրաինական գործերի քննարկումից»,–ասել է նա։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |