Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները քննարկել են համատեղ զորավարժություններն ու համատեղ ռազմարտադրությունը

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները քննարկել են համատեղ զորավարժություններն ու համատեղ ռազմարտադրությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 3–ին Աստանայում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարներ Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մուհամմեդ Շահբազ Շարիֆը՝ նման հանդիպում առաջին անգամ է անցկացվում և այն համարվել է պատմական, գրում է APA-ն։

Նրանք քննարկել են համատեղ զորավարժություններն ու համատեղ արտադրությունը ռազմարդյունաբերության ոլորտում։

Կարևորվել է 2021–ին անցկացված «Երեք եղբայր» կարգախոսով զորավարժությունների անցկացումը երեք երկրների հատուկջոկատայինների մասնակցությամբ։ Առաջարկվել է հետագայում կանոնավոր դարձնել նման համատեղ զորավարժությունների անցկացումը։

Հայտարարվել է, որ եռակողմ հանդիպումներ այսուհետ կանցկացվեն կանոնավոր կերպով։

Նշվել է, թե Ադրբեջանը «որքան բարձր է գնահատում Թուրքիայի և Պակիստանի քաղաքական և բարոյական աջակցությունը, որը ցուցաբերվել է 44–օրյա պատերազմի ժամանակ»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---