Հունգարիայի վարչապետը Շուշի կայցելի

Հունգարիայի վարչապետը Շուշի կայցելի

PanARMENIAN.Net - Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կայցելի հայաթափված Շուշի՝ Թյուրքական պետությունների կազմակերպության համաժողովին, որն անցկացվելու է հուլիսի 6–ին։ Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը։

Հունգարիան 2018-ից դիտորդ է Թյուրքական պետությունների կազմակերպությունում։

Օրբանը նաև երկկողմ բանակցություններ կանցկացնի գործընկեր պետությունների ղեկավարների հետ, հայտնում է APA-ն։

Ադրբեջանից և Հունգարիայից բացի մասնակից երկրների թվում են նաև Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Ուզբեկստանի նախագահն արդեն ժամանել է համաժողովին, մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը Շուշի։ Փոխարենը նա Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը Բեռլինում՝ սատարելու ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին, որի շուրջ սկանդալ է բորբոքվել, երբ նա ցուցադրել է թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---