Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանին և դարձել բրոնզե մեդալակիր ԵԱ C դիվիզիոնում![]() 15 հուլիսի 2024 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաշատ միավորները՝ 20 միավոր, վաստակել է Ռաֆայել Մասումյանը։ Նա նաև ընդգրկվել է տղամարդկանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը վերջին խաղում 77:71 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին՝ զբաղեցնելով առաջնության 5-րդ հորիզոնականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |