Հայկ Մարտիրոսյանը` Biel Chess Festival 2024-ի արծաթե մեդալակիր

Հայկ Մարտիրոսյանը` Biel Chess Festival 2024-ի արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Biel Chess Festival 2024 միջազգային մրցաշարի շրջանակում անցկացված ֆիշերի շախմատի մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր:

Մրցաշարի հաղթող է դարձել Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհան, իսկ երրորդ տեղում Վինսենթ Կայմերն է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հուլիսի 16-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցելու են Հայկ Մարտիրոսյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Վինսենթ Կայմերը, Լիեմ Լեն, Սամուել Շանկլանդը և Աբհիմանյու Միշրան:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---