ՀՀ նախագահը մեդալներ է հանձնել հայտնի հայագետների20 հուլիսի 2024 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահի հրամանագրերով Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա և արգասաբեր գործունեության համար պետական բարձր պարգևներ են շնորհվել: Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մովսես Խորենացու մեդալներ է հանձնել Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարի Բուվիեին, Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցիին, իսկ Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, պատվավոր պրոֆեսոր Մայքլ Էդուարդ Սթոունին՝ Երախտագիտության մեդալ: Նախագահը շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել նոր հաջողություններ: «Ինձ և Հայաստանի իշխանության ներկայացուցիչների համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ այս կերպ շնորհակալության և երախտիքի խոսք հայտնել ձեզ: Վստահ եմ, որ բոլորիս կողմից ամենաբարձր գնահատանքի է արժանանում այն աշխատանքը, որ դուք կատարել եք և շարունակում եք անել: Մեզ համար, առավել ևս այսօր այն անգնահատելի է հատկապես հայագիտության և հայկական պատմական մշակութային ժառանգության պահպանման հարցում, որովհետև այն ինչ մենք ունենք Արցախում իրոք վտանգված է և շատ կարևոր է մեր պատմական արժեքների թվայնացման, պահպանման աշխատանքները, որը հիմա սկսել ենք և շարունակելու ենք իրականացնել: Ձեր մասնակցությունը այս գործում շատ կարևոր է, քանի որ այն ինչ մենք կարող ենք մեր մասին ասել, գուցե չունի այն գինը, ինչը դուք կարող եք ներկայացնել: Այս առումով մենք շատ երախտապարտ ենք և շնորհակալ ենք նաև, որ դուք եկել եք մասնակցելու հերթական հայագիտական միջոցառմանը, որը վստահ եմ, նաև միջազգային արձագանք կունենա: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և նորանոր ստեղծագործական հաջողություններ մաղթել: Մենք պարտական ենք ձեզ, ձեր կողքին ենք որպես Հայաստանի իշխանություն, որպես Հայաստանի քաղաքացիներ և որպես հայեր»,- ասել է նախագահը: Մատենադարանում hուլիսի 19-22-ը առաջին անգամ անցկացվում է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որի նպատակն է դառնալ հայագիտության խթանման միջազգային հարթակ, որտեղ բարձրաձայնված հարցերը և ձևակերպված օրակարգերը կարող են կողմնորոշիչ լինել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում կրթության և գիտության ոլորտներում։ Կոնգրեսը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։ Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար |