Nabucco-ն ուղղված է Եվրոպա էներգոռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացմանը14 մայիսի 2009 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Nabucco նախագիծը, նախ եւ առաջ, տնտեսական նախագիծ է` ուղղված Եվրոպա էներգոռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` հայտնել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բրայան Ֆոլլը: Նրա խոսքով, տարածաշրջանի բոլոր երկրները շահույթ կստանան գազատարի նախագծի իրականացումից: «Ես նաեւ հույս ունեմ, որ այն ազդեցություն կունենա տարածաշրջանում առկա իրադրությանը: Այդ ազդեցության արդյունքները գործնական եւ դրական են լինելու»,- ընդգծել է Ֆոլլը:Եվրամիության կողմից աջակցվող Nabucco նախագիծը նախատեսում է Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունգարիայի տարածքով մերձկասպյան տարածաշրջանի բնական գազի փոխադրում մինչեւ Ավստրիայի վերջնական կետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |