Հայաստանում տեղի կունենա ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառության միջազգային արարողություն

PanARMENIAN.Net - 2009թ-ի մայիսի 17-ին ժամը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մի շարք միջազգային ու հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակին նվիրված 26-րդ միջազգային մոմավառության արարողությունը:



Հիշատակի մոմավառության արարողության ժամանակ տեղի է ունենալու դասական երաժշտության համերգ` լարային քառյակի կատարմամբ:



Միջոցառման կազմակերպիչներն են ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնը, «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ-ն, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն, «ՁԻԱՀ-ի Հայկական Ազգային Հիմնադրամ» ՀԿ-ն - «Դրական Մարդկանց Ազգային Ցանց» ՀԿ-ն:



Յուրաքանչյուր տարի` մայիսի 3-րդ կիրակի օրը, ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակին նվիրված մոմավառության արարողություն է տեղի ունենում 85 երկրներում: Այս տարի Հայաստանում միջոցառումն անցկացվում է «Միասին կարող ենք հաղթահարել» կարգախոսի ներքո:



ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակին նվիրված առաջին միջազգային մոմավառության արարողությունը տեղի է ունեցել 1983թ.:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---