Տարբեր երկրների գիտնականներ դիմել են Բաքվին՝ կոչ անելով ազատել թալիշ հետազոտող Աբիլովին![]() 1 օգոստոսի 2024 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Տարբեր երկրների մի խումբ գիտնականներ դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ հորդորելով ազատ արձակել թալիշ գիտնական Իքբալ Աբիլովին։ Ադրբեջանի 35–ամյա քաղաքացի Իքբալ Աբիլովը մանկությունից ապրում է Բելառուսում, նա Ադրբեջան էր ժամանել 2024–ի հունիսին՝ ազգականի հարսանիքին։ Հունիսի 27–ին նրան թույլ չեն տվել մեկնել երկրից, իսկ հուլիսի 22–ին ձերբակալել են, հայտնում է «Կազկազսկի ուզելը»։ Աբիլովին մեղադրում են պետականա դավաճանության և ազգային թշնամանք հարուցելու հոդվածներով, նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրա մերձավորները կարծում են, որ ձերբակալության պատճառը Աբիլովի կողմից թալիշների մշակույթի հետազոտությունն է։ Աբիլովն ինքը հերքում է իր դեմ առաջ քաշված մեղադրանքները՝ նշելով, որ զբաղվել է բացառապես գիտական գործունեությամբ։ Հուլիսի 31–ին Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Աբիլովի խափանման միջոցը։ «Մենք Աբիլովին ճանաչում ենք որպես տաղանդավոր ազգագրագետի, որը դաշտային հետազոտությունների ընթացքում ուսումնասիրել է Հարավային Կովկասի, Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի տարբեր էթնիկ և կրոնական խմբերի մշակութային առանձնահատկությունները: Նրա հետաքրքրությունները զուտ գիտական են, իսկ նպատակները՝ բացառապես ակադեմիական»,- ասվում է հայտարարության մեջ։ Նրան ազատելու կոչով են հանդես եկել նաև Թուրքիայի մի խումբ գործարարներ։ Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Աբիլովը բացառապես թալիշագետ գիտնական է։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանում սպառնալիքի տակ է այն ամենը, ինչ կապ ունի թալիշների հետ՝ անվանումը, լեզուն, պատմությունը, մշակույթը, վիճակագրությունը։ «Թալիշական ՈԿԿ–ները չեն գրանցվում, նրանք չունեն տպագիր մամուլ, ռադիո և հեռուստատեսություն, որոնք կֆինանսավորվեին պետության կողմից»,–ասվում է հայտարարության մեջ։ Ըստ պաշտոնական տվյալների Ադրբեջանում մոտ 112, 000 թալիշ է ապրում, սակայն, ոչ պաշտոնական տվյալներով նրանց քանակը հասնում է մոտ 500,000–ի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |