Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը փոխնախագահ է նշանակվել![]() 2 օգոստոսի 2024 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախկին ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը ռազմավարական հարցերով փոխնախագահ է նշանակվել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագիր է ստորագրել։ Ջավադ Զարիֆն Իրանի ԱԳ նախարարն էր 2013-2021թթ.: Փեզեշքիանի ամբողջ նախընտրական արշավի ընթացքում Զարիֆը նրա գլխավոր կողմնակիցներից է եղել՝ արտաքին քաղաքականության հարցերում խորհրդատուն, գրում է ՏԱՍՍ–ը։ Փեզեշքիանի հաղթանակից հետո Զարիֆը գլխավորել է նոր կառավարության ձևավորման խորհրդատվական կոմիտեն, պատասխանատու է եղել թեկնածուների ընտրության համար՝ մի շարք կոմիտեներ ստեղծելով ներքին քաղաքականության մի քանի ուղղություններով։ Ժամանակի Զարիֆն անմիջական մասնակցություն է ունեցել Թեհրանի միջուկյաին ծրագրի գործարքում։ Նրան դասում են բարեփոխիչների թվին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |