Մարմնամարզիկ Դավթյանն արծաթ է նվաճել Օլիմպիադայում![]() 5 օգոստոսի 2024 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում: Երկու ցատկերի հաշվարկով նա վաստակել է 14․ 966 միավոր և գրավել երկրորդ տեղը, նվաճեց Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը։ Նա առաջինն է Հայաստանի մարզիկներից մեդալ նվաճում այս Օլիմպիադայում։ Արթուր Դավթյանը մեկնաբանել է իր մեդալային ելույթը։ «Իսկապես դժվար ստացվեց, քանի որ որակավորման փուլում ցատկս վատն էր: Նույնիսկ հարց էր առաջացել, թե կմտնեմ արդյոք եզրափակիչ: Մի կերպ այդ օրն անցկացրեցինք: Սպասում էի երկար: Կարող էի երկու ցատկս էլ ավելի լավ կատարեի: Գնահատականների տարբերությունը շատ քիչ է առաջին տեղի հետ համեմատ»,- ասել է Դավթյանը, հայտնում է Արմենպրեսը։ ՕԽ արծաթե մեդալակրի խոսքով` ինքն այդքան էլ ուրախ չէ արծաթի համար, քանի որ Փարիզ էր եկել ոսկե մեդալի հետևից: «Հպարտ եմ, որ կարողացա Հայաստանի պատիվը բարձր պահել մարմնամարզությունում: Տոկիոյի Օլիմպիական խաղերում նպատակս մեդալն էր, իսկ այդտեղ ես տեսնում էի այդ հնարավորությունը՝ չեմպիոն դառնալու: Այդ է պատճառը, որ ուրախությունս ամբողջական չէ: Գուցե հաջորդ Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ լինի»,- ասել է նա: Դավթյանը Եվրոպայի բազմակի չեմպիոն է, մրցանակակիր և Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |