ԶԼՄ․ Բլինքենը G7-ին հայտնել է, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24 ժամում 5 օգոստոսի 2024 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ յոթնյակի (G7) ԱԳ նախարարներին հայտնել է, որ Իրանը և «Հեզբոլլահ» շարժումը կարող են հարվածներ հասցնել Իսրայելին առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է Axios հարթակն իր աղբյորների վրա հղումով։ Ըստ աղբյուրների՝ Բլինքենը հեռախոսազրույց է նախաձեռնել G7-ի գործընկերների հետ, որպեսզի նրանք փորձեն դիվանագիտական ճնշում գործադրել Իրանի և «Հեզբոլլահի» վրա՝ նվազագույնի հասցնելու համար նրանց հարվածի ուժը։ Նա ընդգծել է, որ հարվածի հնարավոր մեղմացումը թույլ կտա խուսափել լայնածավալ պատերազմից տարածաշրջանում, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Հարվածը սպասվում է ի պատասխան ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Հանիայի սպանության, որը կատարվել է Թեհրանում՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը։ Դրան նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունը։ Ըստ աղբյուրների՝ Բլինքենը համոզված է, որ Իրանը և «Հեզբոլլահը» հարվածելու են հրեական պետությանը, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ քայլը։ Նա նշել է, որ ԱՄՆ–ն փորձում է հնարավորինս սահմանափակել այս հարձակումը, իսկ հետո մեղմացնել Իսրայելի հնարավոր պատասխանը։ Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել G7-ի ԱԳ նախարարների հետ՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպանը |