Հունաստանում ՀՀ դեսպանատանը բացվել է Գագիկ Ալթունյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը14 մայիսի 2009 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում բացվեց գեղանկարիչ-քանդակագործ Գագիկ Ալթունյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որը կազմակերպել է ՀՀ դեսպանությունը, նվիրված է հայ ժողովրդի մայիսյան փառապանծ հաղթանակներին: Այն պարունակում է հայտնի ստեղծագործողի վերջին տարիների աշխատանքները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը: Դեսպանը, բարձր գնահատեց Գագիկ Ալթունյանի արվեստը` կարեւորելով բազմավաստակ արվեստագետի բեղուն գործունեությունը: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի իշխանությունների, հայ հոգեւոր դասերի, գործարար շրջանակների, հայ համայնքի եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ մայիսի 22-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |