Թուրքիան կմիանա Իսրայելի դեմ հայցին ՄԱԿ–ի Միջազգային դատարանում![]() 6 օգոստոսի 2024 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան օգոստոսի 7-ին կմիանա Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Օգոստոսի 7–ին նախատեսում ենք դոսյե ներկայացնել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան՝ Իսրայելի դեմ հայցին միանալու համար», - ասել է Ֆիդանը Կահիրեում իր եգիպտացի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո հայտարարել էր, որ Անկարան միանում է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ ցեղասպանության մասով Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայցին։ Հաագայի Միջազգային դատարանը մայիսի 16-17-ին լսումներ է անցկացրել Հարավաֆրիկյան Հանրապետության՝ Ռաֆահում հրեական պետության գործողությունների պատճառով Իսրայելի դեմ հավելյալ միջոցներ ձեռնարկելու խնդրանքի վերաբերյալ։ Դատարանը մայիսի 24-ին Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել իր ռազմական գործողությունը Ռաֆահում և թույլ տալ ցեղասպանության մեղադրանքները հետաքննող առաքելությունների մուտքը Գազա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |