Ալեքսանյանը դարձել է Օլիմպիադայի արծաթե, Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալեքսանյանը դարձել է Օլիմպիադայի արծաթե, Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Եզրափակչում նա զիջեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիին պարտվել է 4։1 հաշվով և նվաճել արծաթե մեդալ։

Սա Ալեքսանյանի երկրորդ արծաթն է Օլիմպիական խաղերում։ Նա ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն։

Հունահռոմեկան ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձել է Փարիզի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր։ Բրոնզի համար նա մրցել է 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Ուզբեկստանի դրոշի ներքո հանդես եկող Արամ Վարդանյանի հետ և հաղթել նրան 6:5 հաշվով։

Բրոնզի համար կպայքարի նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:

Photo. AFP/Getty Images
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---