Հայաստանում տեղի կունենան Շառլ Ազնավուրին, Քըրք Քըրքորյանին եւ Ալեք Մանուկյանին նվիրված օրեր

PanARMENIAN.Net - Մայիս-հոկտեմբեր ամիսներին ողջ Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաեւ ԵՊՀ-ում եւ Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված հայկական սփյուռքի մեծ գործիչների գործունեությանը: Միջոցառման նպատակն է հայրենասիրության զարգացումը, հայ ժողովրդի մեծանուն զավակների նկատմամբ հարգանքը, ինչպես նաեւ երիտասարդության մոտ ազգային ինքնագիտակցության ամրացմանը նպաստելը:



«Մեր մեծերը» խորագրով միջոցառումը 2009-ին նվիրվել է սփյուռքի մեծանուն հայերին: Տարվա ընթացքում անցկացվող միջոցառումները նվիրվելու են Շառլ Ազնավուրին, Քըրք Քըրքորյանին եւ Ալեք Մանուկյանին:



Միջոցառումների շարքը մեկնարկել է մայիսի 14-ին Երեւանի թիվ 186 միջնակարգ դպրոցում «Շառլ Ազնավուրի օրվա» անցկացումով, եւ կավարտվի հոկտեմբերի 23-ին Աշտարակի թիվ 1 միջնակարգ դպրոցում «Քըրք Քըրքորյանի օրվա» անցկացումով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---