Ըմբիշ Հարությունյանը պարտվել է քառորդ եզրափակչում

Ըմբիշ Հարությունյանը պարտվել է քառորդ եզրափակչում

PanARMENIAN.Net - Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվել է քառորդ եզրափակչում և չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը պարտություն է կրել Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլաևից: Եթե Աբդուլաևը դուրս գա եզրափակիչ, Արսենը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար, հայտնում է Armsport.am-ը։

Հարությունյանը մեկնարկային 1/8-րդ եզրափակչում գոտեմարտել է մեքսիկացի Ռոնա Բրավո-Յանգի հետ և 11:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:

Արսեն Հարությունյանն աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---