ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի մեխանիզմի, որը հնարավորություն կտա հետեւել, որ պետական պաշտոնյաները չզբաղվեն բիզնեսով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում», «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։ Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետեւ ՀՀ-ում լիակատար իրացվում է։ Այս օրենքը ունի նաեւ հակակոռուպցիոն բովանդակություն եւ մենք ունենք նաեւ այս մեխանիզմները ներդնելու պարտավորություն, ինչը եւ կատարում ենք այս նախագիծը հաստատելով։ Իհարկե, ապագայում անհրաժեշտ կլինի հետեւել, որ այս սահմանադրական նորմը լիովին կատարվի Հայաստանում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---