Գիլոյանը՝ Ալեքսանյանի գոտեմարտի մասին. Հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով12 օգոստոսի 2024 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ իրանցի ըմբիշի հետ եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման հարցով Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է, թե մրցավարները ճիշտ են դատել: Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողով: «Առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Մենք ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Այսինքն՝ ունենք փաստ, որ Արթուր Ալեքսանյանի դեպքում եղել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ, հույսեր ունեմ, որ ազնիվ կգտնվեն և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Գիլոյանը, մեջբերում է Factor TV-ն: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկում 5-րդն է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար Քոչարյան․ ՀՀ-ն էլ է անհանգստացած Բաքվի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ Նա ասել է, որ Հայաստանի խնդիրն անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ ու կրթված անձնակազմով Մաշտոցի պողոտայի շենքերը գեղարվեստական լուսավորություն կունենան Փողոցների և շենքերի ցուցանակները տեղադրվում են նոր՝ միանման ձևավորմամբ |