Գործարկվել է creditmarket.am հարթակի տելեգրամյան բոտը

Գործարկվել է creditmarket.am հարթակի տելեգրամյան բոտը

PanARMENIAN.Net - creditmarket.am-ը՝ ֆինանսական պրոդուկտների ու ծառայությունների համեմատման առաջին հայկական օնլայն հարթակը, գործարկել է իր պաշտոնականտելեգրամյան բոտը։

Հարթակի օգնությամբ անգամ խորը տնտեսական գիտելիքներ չունեցող օգտատերերը կարող են հեշտությամբ տեսնել, ֆիլտրել և համեմատել շուկայում առկա վարկային և քարտային բոլոր պրոդուկտներն ու կողմնորոշվել, թե ուր արժե դիմել ցանկացած տեսակի վարկ ստանալու կամ քարտ պատվիրելու համար։

«Ծառայությունը ստեղծելիս մտադիր էինք նպաստել հաճախորդների՝ բազմաթիվ վարկային ու քարտային առաջարկների ուսումնասիրման խնդիրը հեշտացնելուն, ինչն իրագործելու նպատակով վերջերս գործարկեցինք նաև տելեգրամյան բոտ` ևս մեկ քայլով հեշտացնելով անհրաժեշտ պրոդուկտի որոնումը», նշում է creditmarket.am հարթակի համահիմնադիր Արամ Շահինյանը։

Բոտը հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի հրահանգով գտնել օգտատիրոջ պահանջներին լավագույնս համապատասխանող վարկային և քարտային առաջարկները։ Բացի այդ, մուտքագրելով պահանջվող գումարն ու վարկատեսակը, օգտատերը բոտից կստանա իր պահանջներին համապատասխանող բոլոր վարկային պրոդուկտների առաջարկները։

Այժմcreditmarket.am հարթակում ավելի քան 500 վարկային և քարտային առաջարկներ կան, իսկ մոտ ապագայում հարթակում սպասվում է ֆինանսական նորպրոդուկտների ու ծառայությունների ավելացում։

Հետաքրքրվողները կարող են միանալ տելեգրամյան բոտին, հետևել հարթակի էջին Facebook-ում և Instagram-ում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---