Վաչագան Հովհաննիսյանը` բազկամարտի աշխարհի չեմպիոն

Վաչագան Հովհաննիսյանը` բազկամարտի աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Վաչագան Հովհաննիսյանը (70 կգ) բազկամարտի աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն: Առաջնությունն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։

Հայ բազկամարտիկը չեմպիոն է դարձել ձախ ձեռքով մրցումների ժամանակ՝ եզրափակչում հաղթելով ղազախ Նուրբոլաթ Բասիմբեկին, հայտնում է Sputnik Արմենիան։

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրը ևս մեր հավաքականից է` Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանը:

Վաչագան Հովհաննիսյանը մայիսին դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---