ՏՏ-ձեռնարկությունների միության նախաձեռնությունն աջակցություն չի ստացել ՀՀ կառավարությունում15 մայիսի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՏՏ-ձեռնարկությունների միությունը հանդես է եկել մաքսային ոլորտում օրենսդրական բարեփոխումների անցկացման նախաձեռնությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՏՏ-ձեռնարկությունների միության իրավունքների պաշտպանության մենեջեր Աննա Կարապետյանը, առաջարկություններով փաթեթն ուղղվել է կառավարություն, իսկ հետո պետեկամուտների կոմիտե, որտեղից ստացվել է պատասխանի աշխատանքային տարբերակը, որտեղ նշվել են որոշ կետերի անհամապատասխանությունը մաքսային օրենսդրությանը, իսկ որոշ կետեր ընդհանրապես չեն քննարկվել: Նախագծում առաջարկվում է ՏՏ ապրանքների մաքսազերծումը ըստ ուղեկցող փաստաթղթերի: Առաջարկվում էր ծառայություն ներդնել նաեւ նման փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով: «Հայաստանում արդեն գործում է էլեկտրոնային ստորագրության մասին օրենքը, հետեւաբար, հնարավորություն կա օգտագործել փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն, ինչը կպարզեցներ ապրաքնի ներկրումը երկիր,-ասել է Աննա Կարապետյանը:-Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի մաքսատան կայքում հրապարակվի հարկման եւ շուկայական գների մասին տեղեկատվությունը, որը պետք է նորացվի ամեն ամիս, քանի որ ՏՏ ապրանքների շուկայական գները մշտապես փոխվում են: Մեր առաջարկների նպատակն է գոնե նվազագուն բարեփոխումների հասնել մաքսային ոլորտում»: «Մենք առաջարկում ենք նույն օրենքի դրույթների հենքի վրա օրենսդրական բարեփոխումների փաթեթ: Բարեփոխումները հենց բարեփոխելու համար են, ոչ թե առկա օրենքների կրկնելու համար»,-ընդգծել է Աննա Կարապետյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |