Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը Բաթումում երեք երկրների պաշտպանության նախարարների 11-րդ հանդիպման ժամանակ եռակողմ հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին, հայտնում է Haqqin.az-ը։

Եռակողմ հանդիպմանը նախորդել է Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Նրանք կարծիքներ են փոխանակել համատեղ զորավարժություններն առավել ինտենսիվ դարձնելու, փորձի փոխանակման, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում ընթացիկ ռազմաքաղաքական գործընթացների շուրջ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---