ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հրատապ քննարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակը13 սեպտեմբերի 2024 - 16:20 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որը սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 4–ն անցնելու է Ստրասբուրգում, հրատապ կարգով քննարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը։ Հարցը ներառված է նստաշրջանի առաջին իսկ օրվա նախնական օրակարգում հետևյալ ձևակերպմամաբ․Հրատապ լսումներ «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացումը» թեմայով», գրում է Turan.az–ը։ Եթե այդ օրակարգը հաստատվի, ըստ աղբյուրների Եվրոպայի խորհրդում, առարկայական քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 3–ին։ Արդյունքում կարող են ընդունվել ԵԽ Նախարարների կոմիտեին ուղղված առաջարկություններ՝ Ադրբեջանի դեմ կազմակերպության նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Օգոստոսին Ադրբեջանում արգելել են որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների մուտքը երկիր։ Որոշմանը կողմ էր քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 10–ը, «ձեռնպահ»՝ 4–ը։ Կազմակերպությունում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ ԵԽԽՎ վերադառնալու համար Ադրբեջանն առանց որևէ նախապայմանի պետք է կատարի ԵԽԽՎ բոլոր կանոնները։ Նա այդ մասին ասել է, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե ԵԽԽՎ պատգամավորների համար Ադրբեջան մուտքի արգելքը կվերացվի այն ժամանակ, երբ կվերականգնվեն ադրբեջանական պատվիրակության իրավունքները կազմակերպությունում։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |