Wildberries-ի գրասենյակում կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել ավելի քան 30 անձի

Wildberries-ի գրասենյակում կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել ավելի քան 30 անձի

PanARMENIAN.Net - Մոսկվայի կենտրոնում Wildberries-ի գրասենյակի մոտ հնչած կրակոցների առնչությամբ հարուցված քրեական գործով քննիչները մեղադրանք են առաջադրել ավելի քան 30 անձի, այդ թվում՝ Wildberries-ի հիմնադրի ամուսնուն՝ Վլադիսլավ Բակալչուկին, որին է պատկանում ընկերության 1 տոկոսը։

Մեղադրյալների խափանման միջոցի հարցը կքննվի սեպտեմբերի 20-ին և 21-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Քննչական կոմիտեի, բոլոր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կընտրվի կալանավորումը։

Վլադիսլավ Բակալչուկը ձերբակալվել է 48 ժամով, նրան մեղադրանքներ են ներկայացվել սպանության, մահափորձի և ինքնիրավչության հոդվածներով։, հայտնում է «Իզվեստիան»։

Նա չի ընդունում մեղադրանքները և ակնկալում է, որ հետաքննությունը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերն ու ազատ կարձակի իրեն։

Սեպտեմբերի 18–ին Wildberries և Russ միացյալ ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր գրասենյակ ապօրինի ներթափանցման փորձի մասին։ Տատյանա Բակալչուկն այդ միջադեպն անվանեց ռեյդերական հարձակման փորձ իր ամուսնու և ևս մի քանի հոգու կողմից։ Հայտարարվեց գրասնեյակի երկու պահնորդների զոհվելու մասին, ձերբակալվեց 8 անձ։

Ավելի վաղ Բակալչուկը ապահարզանի հայց էր ներկայացրել։ Սեպտեմբերի 12–ին Մոսկվայի դատարանում լսումների ժամանակ Վլադիսլավ Բակալչուկի փաստաբանն ասել էր, որ նա չի ուզում բաժանվել և կցանկանար պահպանել ընտանիքը։

Photo. TASS
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---