Ֆրանսիայի նոր կառավարությունում 2 հայազգի նախարար կա

Ֆրանսիայի նոր կառավարությունում 2 հայազգի նախարար կա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկվել է 2 հայազգի նախարար, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Աստրիդ Փանոսյան-Բուվենը դարձել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը նշանակվել է քաղաքացիական ծառայության, հանրային գործունեության պարզեցման և վերափոխման նախարար, հայտնում է Shantnews.am-ը։

Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի Ecole Supérieure de Commerce-ի և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի IEP-ի շրջանավարտ է: Հայազգի ֆրանսուհին մագիստրոսի կոչում է ստացել պետական կառավարման ոլորտում Հարվարդի համալսարանում։

Փանոսյանը ֆրանսիական Groupama խոշոր ապահովագրական ընկերության գլխավոր քարտուղարն էր։ 2015 թվականից նա ֆրանս-հոլանդական անշարժ գույքի «Unibail-Rodamco» ընկերության գործադիր տնօրենն է։

Գիյոմ Գասպարյանը ծնվել է Մարսելում։ Նա ESSEC Business School-ի շրջանավարտ է և որպես խորհրդատու աշխատել է տարբեր խորհրդատվական ընկերություններում: Նա քաղաքականություն է մտել 2016 թվականին՝ աջակցելու Էմանուել Մակրոնի նախընտրական արշավին։ 2017 թվականին Գասպարյանն ընտրվել է, իսկ 2022 թվականին՝ վերընտրվել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։ Նա ղեկավարել է տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը։

Սեպտեմբերի 5–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ էր նշանակել Միշել Բառնիեին և հանձնարարել կառավարություն ձևավորել։ Նոր կառավարության կազմը հրապարակվել է սեպտեմբերի 21–ին։ ՊՆ ղեկավար Սեբաստյան Լըկորնյուն պահպանել է պաշտոնը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---