Դանիելյանը և Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Դանիելյանը և Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակեց 7.5 միավոր 3-րդ խաղատախտակի վրա, իսկ Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել 8 միավոր 4-րդ խաղատախտակի վրա:

Հայաստանի կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Մեր տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից և Ամերիկայից հետո։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---