Թուրքիայի ռազմական ղեկավարությունը Բաքվում է![]() 24 սեպտեմբերի 2024 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի 5-րդ պաշտպանական միջազգային ADEX ցուցահանդեսին։ Պատվիրակութփյան կազմում են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գուրակը, Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, գրում է Haqqin.az-ը։ Պատվիրակության հետ հանդիպումներում քննարկվելու են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր։ Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների թիվը Բաքվի ցուցահանդես-վաճառքում ռեկորդային է` հասնում է 50–ի։ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական գործակցության ոլորտում առաջնորդվում են 2021-ի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը Շուշիում ստորագրված հռչակագրով։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Երկու երկրները բազմաթիվ համատեղ, ինչպես նաև այլ երկրների մասնակցությամբ, զորավարժություններ են անցկացնում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |