Human Rights Watch․ Ադրբեջանի ավտորիտար իշխանությունը չի հանդուրժում այլախոհություն

Human Rights Watch․ Ադրբեջանի  ավտորիտար իշխանությունը չի հանդուրժում այլախոհություն

PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ COP29–ի մասնակից երկրների կառավարությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում։

Նշվում է, որ Ադրբեջանի ավտորիտար իշխանությունը չի հանդուրժում այլախոհություն և հետապնդում է անկախ լրագրողներին և ակտիվիստներին, գրում է Turan.az-ը։

«COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է հստակ ուղերձ հղեն Ալիևի վարչակազմին, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է անկախ ձայների մասնակցություն:

Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին օգտագործել իր դիրքը՝ խաթարելու կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և մարդու իրավունքները պաշտպանելու ջանքերը», - հայտարարել է Human Rights Watch-ի բնապահպանական հարցերով իրավապաշտպան Միրտո Տիլիանակին:

COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---